Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը Երևան քաղաքի պատմության թանգարանում հանձնել է Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումներին ընդառաջ հայտարարված տոնակատարության վիզուալ կոնցեպտի (խորհրդանիշի) մրցույթի հաղթողների մրցանակները:
Հիշեցնենք, որ հիմք ընդունելով հանրային քննարկման արդյունքները՝ Երևանի քաղաքապետարանի կողմից ձևավորած մրցութային հանձնաժողովը հաղթող է ճանաչել «Տերյան» մշակութային կենտրոնի և «Factory» ընկերության ներկայացրած աշխատանքները: Եվս երեք անհատներ և կազմակերպություններ արժանացել են Երևանի քաղաքապետարանի շնորհակալագրերին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն