Ոստիկանության Բերդի բաժնի, Տավուշի մարզային վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական աշխատանքների շնորհիվ ոստիկանության Բերդ քաղաքում գտնվող բաժին բերման են ենթարկվել Բերդ քաղաքի բնակիչներ, 1969թ. ծնված Ռոբերտ Օհանյանը, 1980 թ. ծնված Մանվել Գիժլարյանը եւ 1980թ. ծնված Գուրգեն Աբգարյանը: Բերդի ոստիկանները պարզել են, որ այս տարվա հունվարի 5-ին նշված անձինք Բերդ քաղաքի «Արմենասար» հանդում ապօրինի որսացել են 3 եղնիկ:
Տավուշի իրավապահներից տեղեկացանք, որ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 294 հոդվածով: Ոստիկանները հայտնաբերել են որսագողի կողմից հեռախոսով նկարված տեսանյութը, որտեղ գերեվարված, հետո մորթված եղնիկը աղեկտուր ճչում է, իսկ որսորդը ծիծաղում է:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ