Լրահոս
Օրվա լրահոսը

«Վատ բեմականացված թատրոն էր». Սուսաննա Մուրադյանը՝ նախագահի ընտրության մասին

Մարտ 02,2018 17:29

«Լուրջ քաղաքական քննարկումներ տեղի չունեցան»,- մարտի 2-ին «Հայելի» մամուլի ակումբում, անդրադառնալով նախագահական ընտրություններին, ասաց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:

Ըստ նրա, ընտրությունները կանխատեսելի էին. «Թափթփվածությունը այսօրվա քաղաքական վերնախավի գլխավոր առանձնահատկությունն է: Պլանավորված չէ, թվում է, թե հենց ընթացքում ասում են՝ «ո՞վ կա», «հա՛, Արմեն Սարգսյանը», «գտե՛ք, բերե՛ք, տեսե՛ք, թղթերը սարքե՛ք, ձևակերպե՛ք»: Չեն հասցնում, մարդը պետք է պատրաստվեր դրան, փաստաթղթերը պետք է անվիճելի լինեին, դրա մասին ընդհանրապես պետք չէր խոսվեր»:

«Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Սուսաննա Մուրադյանը համաձայն է, որ վատ բեմականացված թատրոն էր. «Այո՛, մաքուր անցյալով, մաքուր ձեռքերով մեկն էր ընտրվել թեկուզ փնթի, հապշտապ: Բայց իմ մտահոգությունները մի քիչ այլ են, կախված նրա լեգիտիմության հետ՝ ոչ միայն 6 տարի Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելու հետ կապված, այլ մինչ այդ: Ես խորը մտահոգություն ունեմ, և ոչ միայն ես, այլ նաև մեր կուսակցությունը, և նրա հետ հանդիպմանը այդ մասին ասել եմ: Նախ` ես խորը համոզում ունեմ, որ ոչ լեգիտիմ, չընտրված  ուժն է իրեն երաշխավորել»:

Նա հավելեց, որ Արմեն Սարգսյանը, դառնալով նախագահ, ոչինչ չի կարող փոխել Հայաստանում. «Այնպիսի լծակ, որը կպայքարի Սահմանադրական դատարանի վճիռների դեմ, որոնք շատ հաճախ եղել են ոչ սահմանադրական, չունի: Նույն պայմանականորեն Մուկուչյանի վրա ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ: Չէ՞ որ մեզ մոտ ամեն ինչ սկսվում և ավարտվում է ընտրություններով»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Լուսանկարը՝ «Ա1+»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031