Լրահոս
Օրվա լրահոսը

«Կոթողանման արձանի տեղադրումը օրիգինալ լուծում ունեցող այդ հսկա տուֆե սալերի վրա՝ շռայլություն»

Մարտ 02,2018 16:55

«Վերջին 15-20 տարիներին մեր քաղաքաշինական միջավայրը աղճատվել է»,- մարտի 2-ին «Նոյյան տապան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ճարտարապետ Դավիթ Ստեփանյանը:

Նա նշեց, որ Ալեքսանդր Թամանյանը ոչ միայն վերածնել է մոռացված ազգային ճարտարապետությունը, նա ստեղծել է դասականության մի նոր ձև. «Դա հարգելու, դա գնահատելու փոխարեն այսօր մենք այդ ամենը նսեմացրել ենք հարակից բարձրահարկերով: Օրեցօր տեսնում ենք նոր կռունկներ, նոր երկաթբետոնե սյուներ են բարձրանում այդ կառույցների ֆոնային հատվածում: Այդ ամենը ստվերում է Հանրապետության հրապարակի իրական արժեքը»:

Դավիթ Ստեփանյանը անդրադարձավ նաև Արամ Մանուկյանի արձանի տեղադրմանը Հանրապետության հրապարակ մետրոյի կայարանի վերին հատվածում. «Զարմանալի է, որ կոթողանման արձանը, որ հանգիստ կարող էին տեղակայել ասենք մի քիչ այլ հատվածում, աստիճաններից դուրս ընկած մի տեղ, կամ ասենք դիմացի մայթին, որոշեցին տեղադրել օրիգինալ լուծում ունեցող այդ հսկա տուֆե սալերի վրա, ինչը շռայլություն է այսօրվա դրությամբ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գայանե says:

    Դեռ լավ է, որ լավաշով չեն պարուրել կամ բարուրել արձանը : Բա որ արեւից դրոշի գույնը թափվի՞

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031