Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան չի պատասխանել այն հարցին, թե ինչպես է Ռուսաստանը վերաբերում Ստեփանակերտի՝ բանակցությունների սեղան վերադառնալու հարցին:
«Մեր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում լավ հայտնի է, այն փոփոխության չի ենթարկվել»,- ասել է Զախարովան՝ ի պատասխան լրագրողի՝ վերը նշված հարցին:
Զախարովան նշել է, որ այդ դիրքորոշումն ամրագրված է համապատասխան փաստաթղթերում, և եթե ինչ-որ փոփոխություններ լինեն, իրենք այդ մասին անպայման տեղյակ կպահեն:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
https://www.youtube.com/watch?v=YloSDISCSE0