Լուսավոր Հայաստան Կուսակցության անդամակցումը «Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինք» կուսակցությանը ակտիվ փուլում է։
Տեղեկացնում ենք, որ մարտի 2-ին Դանիայի Թագավորությունում Լուսավոր Հայաստան Կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը հանդիպել է «Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինք» կուսակցության (ALDE) փոխնախագահ Հենրիկ Բախ Մորթենսենին։
Հանդիպման ընթացքում գործընկերները քննարկել են ALDE-ին Լուսավոր Հայաստան Կուսակցության անդամակցության և համագործակցության շուրջ հարցերը, ինչպես նաև ներքաղաքական զարգացումների վերաբերյալ մի շարք խնդիրներ։
Լուսավոր Հայաստան կուսակցություն