Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան մեկնաբանել է հայ-ռուսական հետագա հարաբերությունները Հայաստանում նոր նախագահ Արմեն Սարգսյանի ընտրությունից հետո:
Հիշեցնենք, Հայաստանի խորհրդարանը ձայների 90 կողմ և 10 դեմ հարաբերակցությամբ երկրի նախագահ ընտրեց Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված Արմեն Սարգսյանին:
«Զարգացումը կլինի այնպես, ինչպես որ նախատեսված է երկկողմ համաձայնագրերով, բազմաթիվ գագաթնաժողովներով, բանակցություններով և հաշվի առնելով առաջին հերթին երկու երկրների ժողովուրդների բարեկեցության սկզբունքները»,- ասել է Զախարովան:
Նա նշել է, որ հայ-ռուսական հարաբերությունները կրում են պատմական բնույթ, և դրանց զարգացման վեկտորները ամրագրված են փաստաթղթերով:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ