Լրահոս
Օրվա լրահոսը

Բացահայտում՝ Գյումրիում կին պաշտոնյայի վրա դանակ քաշելու ու նրա տունը թալանելու գործով

Մարտ 02,2018 15:40

Ինչպես տեղեկացրել ենք, 2017թ.-ի դեկտեմբերի 6-ին, օրը ցերեկով, երկու անհայտ անձինք՝ դիմակավորված, ավազակային հարձակման էին ենթարկել Գյումրու Անի թաղամասում բնակվող թիվ 30 դպրոցի փոխտնօրեն Ալինա Ավետիսյանին։ Նրանք թակել էին միայնակ ապրող երիտասարդ կնոջ բնակարանի դուռը, ներս խուժել, կպչուն ժապավենով կապել նրա ոտքերն ու ձեռքերը ու դանակի սպառնալիքի տակ գումար պահանջել։ Այնուհետ սկսել էին տակնուվրա անել տունը՝ թալանելով ոսկյա զարդեր, բիժուտերիա, մուշտակ, գումար։ Ընդհանուր առմամբ Ալինա Ավետիսյանին պատճառել են 2.000.000 դրամի վնաս:

Կարելի է ասել, որ ավազակային հարձակման բացահայտմանը ողջ Գյումրին էր սպասում. դեպքից գրեթե ամեն օր տարբեր կառույցներում խոսում էին այս թեմայից՝ հետաքրքրվելով, թե ի վերջո ովքե՞ր էին այն անձինք, որոնք ռիսկ են արել օրը ցերեկով բնակարան ներխուժել։

Տեղեկացրել էինք, որ ավազակային հարձակում կատարելու կասկածանքով 3 օր առաջ ձերբակալել էին 1976 թվականին ծնված Արմեն Թ.-ին։

Քիչ առաջ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանն Aravot.am-ին տեղեկացրեց հետևյալը. «Իմ հանձնարարությամբ վարույթն իրականացնող քննիչն ու հետաքննական մարմինը, կատարելով անհրաժեշտ քննչական և օպերատիվ-հետախուզական գործողություններ, ձեռք բերեցին բավարար ապացույցներ՝ նշյալ անձին ՀՀ Քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով որպես մեղադրյալ ներգրավելու համար։ Այս պահին քննիչին հանձնարարել եմ, որպեսզի միջնորդություն ներկայացնի դատարան՝ ենթադրյալ հանցանք կատարած անձի նկատմամբ խափանման միջոց ընտրելու համար»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031