ԱԺ-ում քիչ առաջ ավարտվեց Սահմանադրական դատարանի անդամի քվեարկությունը: Առաջադրվել էր Արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանը:
Ընտրությանը 105 պատգամավորից մասնակցել է 93-ը: Անվավեր է ճանաչվել 2 քվեաթերթիկ: Հրայր Թովմասյանին «կողմ» է քվեարկել 64, իսկ «դեմ»՝ 27 պատգամավոր, ըստ այդմ՝ նա նշանակվեց ՍԴ անդամ:
ԱԺ նիստում տրված երդմամբ էլ Հրայր Թովմասյանը ստանձնեց պաշտոնը: «Դեմ ձայների վերաբերյալ կարող եմ ասել՝ մարդիկ չէին ուզում, որ ես ԱԺ-ից գնամ»,-իր ելույթում կատակեց Հրայր Թովմասյանը, ապա ասաց, որ կկարոտի գործընկեր-պատգամավորներին:
Հավելենք, որ այսքանով խորհրդարանի աշխատանքն այսօր ավարտվեց, իսկ մարտի վեցին կգումարվի արտահերթ նիստ:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
ԽԱԼԱԹ ԵՆ արել որ ընտրել են