Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 2-ին շնորհավորական ուղերձ է հղել Արմեն Սարգսյանին՝ Հայաստանի Հանրապետության Նախագահ ընտրվելու կապակցությամբ:
Ուղերձում ասված է.
«Մեծարգո՛ Արմեն Վարդանի,
Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
Վստահ եմ՝ աշխատանքի եւ կյանքի Ձեր մեծ փորձը, խորը եւ բազմակողմանի գիտելիքները, մարդկային որակները կհանդիսանան Ձեր պարտականությունների լիարժեք եւ արդյունավետ կատարման կարեւորագույն գրավականներից:
Հուսով եմ, որ Ձեր նախագահության ժամանակաշրջանում կշարունակվի Հայաստանի Հանրապետության զարգացումն ու զորացումը, կամրապնդվի Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը, կյանքի կկոչվեն բազմաթիվ ռազմավարական ծրագրեր:
Կրկին շնորհավորում եմ Ձեզ, մեծարգո՛ պարոն Սարգսյան, եւ մաղթում քաջառողջություն, հաջողություններ աշխատանքում եւ ամենայն բարիք»:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ