Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Պետք է ակտիվացնենք քաղաքային տնտեսության այն ոլորտների աշխատանքը, որոնց արդյունքներն անմիջականորեն կապ ունեն Doing Business-ի ցուցանիշի բարելավման հետ». Տարոն Մարգարյան

Մարտ 02,2018 14:07

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչությունների տարեկան հաշվետվությունների շրջանակում  Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ճարտարապետության և քաղաքաշինության վարչության և քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի բաժնի պետերի ու «Երևաննախագիծ» ՓԲԸ տնօրենի մասնակցությամբ: Հանդիպմանը ներկա են գտնվել նաև ճարտարապետության և քաղաքաշինության ոլորտները համակարգող Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը և քաղաքապետի խորհրդական Վահագն Վերմիշյանը:

Խորհրդակցության ընթացքում ոլորտների պատասխանատուները քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցել են 2017թ. կատարված աշխատանքների և 2018թ. ծրագրերի մասին: Ընդհանուր առմամբ դրական գնահատելով վարչությունների կատարած աշխատանքը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը ոլորտների մասով մի շարք դիտարկումներ է կատարել:

«Քաղաքը կառուցելու համար անհրաժեշտ է հետաքրքիր առաջարկներով հանդես գալ, բայց, որ կարևոր է, դրանք պետք է լինեն միջավայրին համահունչ: Որպես ոլորտի մասնագետ, դուք պետք է թելադրեք այն պահանջները, որոնք անհրաժեշտ են մայրաքաղաքի քաղաքաշինական դիմագիծը պատշաճ ներկայացնելու համար: Սա այն ոլորտն է, որ կարևոր դերակատարում է ունենում հարմարավետ միջավայրի ձևավորման ու ճանաչելիության հարցում՝ դառնալով Երևանի պատմության մի մասնիկը: Շատ կարևոր է, որ ակտիվ համագործակցեք մեր գործընկեր քաղաքների համապատասխան մասնագետների հետ, ինչը հնարավորություն կտա լավագույն ու հաջողված տարբեր օրինակներ կիրառել նաև Երևանում», – նշել է քաղաքապետը:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն առանձնակի կարևորել է նաև գործարար միջավայրի բարելավման՝ Doing Business վարկանիշի բարձրացումն ու ներդրումային ծրագրերի իրականացումը:

«Մենք պետք է ակտիվացնենք քաղաքային տնտեսության այն ոլորտների աշխատանքը, որոնց արդյունքներն անմիջականորեն կապ ունեն Doing Business-ի ցուցանիշի բարելավման հետ: 2016թ.-ից նախաձեռնեցինք և սկսեցինք իրականացնել լայնածավալ ծրագիր` քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման կարգի պարզեցման ուղղությամբ: Այսօր պարզեցված են փաստաթղթերի տրամադրման հետ կապված մի շարք գործընթացներ՝ զգալիորեն կրճատելով շինարարության թույլտվության տրամադրման ժամկետները: Այս ամենն արվում է Երևանում գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագրի շրջանակում: Թեև քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման, ինչպես նաև մայրաքաղաքում իրականացվող շինարարական գործընթացի այս կամ այն փուլը գտնվում է մեր ամենօրյա հսկողության տակ, սակայն պետք է փաստենք, որ հասարակության շրջանում դեռևս նկատվում է իրազեկվածության պակաս:

Հետևաբար, այս ուղղությամբ պետք է լուրջ քայլեր ձեռնարկվեն: Քաղաքացին, գործարարը պետք է իրազեկ լինեն շինթույլտվությունների կարգի պարզեցման ընթացակարգերին և վստահ լինեն, որ մեզ դիմելուց հետո կստանան ամբողջական տեղեկատվություն՝ շինարարական այս կամ այն գործընթացի վերաբերյալ», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031