Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մարտի 1-ից արտասահմանյան պետհամարանիշներով Վրաստան մուտք գործող տրանսպորտային միջոցները պետք է պարտադիր ապահովագրվեն

Մարտ 02,2018 13:47

Ս․թ․ մարտի 1-ից արտասահմանյան պետհամարանիշներով Վրաստան մուտք գործող տրանսպորտային միջոցները պետք է պարտադիր ապահովագրվեն: ՀՀ պետհամարանիշներով տրանսպորտային միջոցների ապահովագրումը ՀՀ տարածքում կատարվում է ՀՀ սահմանային անցակետերի մոտ տեղակայված «РОСГОССТРАХ»-ի գրասենյակներում, իսկ Վրաստանի տարածքում՝ սահմանակետի հարևանությամբ տեղակայված «LIBERTY» բանկի գրասենյակներում։

Հերթերից խուսափելու նպատակով նախքան սահման հասնելը ՀՀ պետհամարանիշներով տրանսպորտային միջոցները կարելի է ապահովագրել նաև «РОСГОССТРАХ» ապահովագրական ընկերության այլ մասնաճյուղերում (բանակցություններ են վարվում, և շուտով ապահովագրական ընկերությունների ցանկը կընդլայնվի), ինչպես նաև www.tpl.ge կայքի միջոցով:

Ապահովագրական փաթեթի արժեքը կախված է տրանսպորտային միջոցի տեսակից և ապահովագրման ժամկետից, բայց ոչ պակաս, քան 15 օր ժամկետով:

Ապահովագրական փաթեթի արժեքներն են․

·         Մինչև 3500 կգ քաշ և ոչ ավելի քան 9 տեղ ունեցող տրանսպորտային միջոցներ –  15 օրվա համար՝ 30 լարի, 30 օրվա համար՝ 50 լարի, 90 օրվա համար՝ 90 լարի, մեկ տարվա համար՝ 295 լարի:

·         9 նստատեղ (վարորդի հետ) և ավելին ունեցող ավտոբուսներ – 15 օրվա համար՝ 45 լարի, 30 օրվա համար՝ 75 լարի, 90 օրվա համար՝ 140 լարի, մեկ տարվա համար՝ 480 լարի:

·         3500 կգ ավել քաշ ունեցող բեռնատարներ – 15 օրվա համար՝ 60 լարի, 30 օրվա համար՝ 100 լարի, 90 օրվա համար՝ 170 լարի, մեկ տարվա համար՝ 610 լարի:

·         Բեռնատարների կցորդիչներ – 15 օրվա համար՝ 14 լարի, 30 օրվա համար՝ 25 լարի, 90 օրվա համար՝ 40 լարի, մեկ տարվա համար՝ 145 լարի:

Ապահովագրումը թույլ կտա ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում փոխհատուցել տուժածների կրած ֆիզիկական և նյութական վնասները: Ընդ որում, բժշկական օգնության ծախսերը կհատուցվեն մինչև 15000 լարի, մահվան կամ հաշմանդամության դեպքում՝ մինչև 30000: Մեկ դեպքի համար ապահովագրական փոխհատուցման սահմանափակումը կկազմի 300000 լարի:

Գործում է թեժ գիծ։ Հարցերի դեպքում դիմել +995322301111 համարով։

Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031