Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արամ Սարգսյան. «Նազարբաեւյան ընտրությունը պատիվ չի բերում Արմեն Սարգսյանին»

Մարտ 02,2018 13:41

Խորհրդարանում կայացած ՀՀ չորրորդ նախագահի ընտրությունները «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը համարում է «նազարբաեւյան»: Կարծում է, որ նման ընտրությունը պատիվ չի բերում նախ Արմեն Սարգսյանին:

Քվեարկությունից հետո, լրագրողների հետ զրույցում, Արամ Սարգսյանն ասաց. «Արմեն Սարգսյանն անհատ է, որն անցած ուղի ունի»: Արամ Սարգսյանի համար, բացի խորհրդարանի ամբիոնից հնչեցրած պատասխաններից, կարեւոր է նաեւ Արմեն Սարգսյանի պահվածքը: «Իսկ ինքն իրեն պահում էր պաշտոնատար մարդու կեցվածքով»,- ասաց նա`հավելելով. «Բայց ամբողջ տպավորությունը շատ տխուր էր, որովհետեւ հիշեցնում էր սովետական ժամանակներ»:

Նրա գնահատմամբ, արեւմտյան արժեքներ կրող Արմեն Սարգսյանի համար «նազարբաեւյան» ընտրությունը բացարձակ ձեռնտու չէ: «Իմ կարծիքով՝ «Ելք» դաշինքի դեմ քվեարկությունները շատ ավելի ձեռնտու պետք է լինեն Արմեն Սարգսյանի համար, քան էս կոմունիստական ոճի 100%-անոց կողմերը»,- ասաց նա:

Արամ Սարգսյանը կարծում է, որ Արմեն Սարգսյանը պետք է ներկայացնի`իր քաղաքացիության լեգիտիմությունն ապացուցող 2011 թվականի դեկտեմբերի 2-ի փաստաթուղթը: «Ես շատ կուզենամ, որ նա ներկայացնի այդ փաստաթուղթը: Դա ոչ միայն իրեն է պետք, այլ նաեւ այս երկրին է պետք, որ չլինի իսկապես թուղթ ու գիր արած երկիր ենք, մեր բոլոր նախագահները պիտի ոչ լեգիտիմ լինեն»,- ասաց նա: Կարծում է, այդ փաստաթուղթը Բրիտանիայի կառավարությունից վերցնելն այդքան էլ բարդ չէ: Իր համար բավարար կլինի անգամ, եթե Արմեն Սարգսյանը հրապարակի Բրիտանական կառավարությանն ուղղված իր դիմումը`այդ երկրի քաղաքացիությունից հրաժարվելու մասին: Այդքան էլ էական չի համարում, թե այդ երկրում չինովնիկները երբ են հաստատել այն: Բայց համաձայնեց լրագրողի դիտարկմանը, որ դա էլ պակաս կարեւոր չէ: Նա շատ լուրջ բարոյական խնդիր է համարում, որ մարդն, ով ժամանակին հրաժարվել է Հայաստանի քաղաքացիությունից, այժմ երկրի գլխավոր պաշտոններից մեկն է ղեկավարելու:

Արամ Սարգսյանը մեղադրում է ՀՀԿ-ականներին, որ համոզել եւ բերել են Արմեն Սարգսյանին եւ պախարակում են նրան: Aravot.am-ի դիտարկմանը, բայց ինքն էլ համաձայնել է, Արամ Սարգսյանը պատասխանեց. «Իհարկե, համաձայն եմ: Բայց Արմեն Սարգսյանի ելույթը երեկ լսելու, մինչեւ 1992-93 թվականները, դրանից հետո ես զգացի, որ այդ մարդը մեր իրականությունը չգիտի: Կարող էր եւ չզգալ, որ Հայաստանում դա կարող է հստակ խնդիր լինել»:

Մանրամասները` տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031