«Նա որեւէ լեգիտիմության խնդիր չունի: Դա կոնկրետ մեկ քաղաքական ուժի խնդիրն է: Ինչպես ես ասացի Հրայր Թովմասյանի հարց քննարկման ժամանակ՝ եթե իշխանությունը քայլի ծովի վրայով, կգտնվեն գործիչներ, որ կասեն, թե իշխանությունը լողալ չգիտի»,-խորհրդարանում նախագահի ընտրությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Հիշեցնենք, երեկ, Արմեն Սարգսյանի թեկնածության քննարկումների ժամանակ, «Ելք» խմբակցությունը թերահավատություն հայտնեց թեկնածուի լեգիտիմության առնչությամբ, քանի որ ՀՀ քաղաքացիության մասով Արմեն Սարգսյանի հայտարարությունները արժանահավատ չեն համարում:
Մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ