Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Միջադեպ` Նիկոլ Փաշինյանի քվեարկության ժամանակ

Մարտ 02,2018 12:44

Խորհրդարանում, ՀՀ չորրորդ նախագահի ընտրության ժամանակ, երբ քվեարկում էր ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, միջադեպ եղավ: Երբ Նիկոլ Փաշինյանը մտավ քվեախցիկ, որպեսզի քվեարկի, հայտարարեց, որ հաշվիչ հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Գագիկ Մելիքյանը իր թիկունքում կանգնած`հետեւում էր քվեարկությանը: Գագիկ Մելիքյանը պնդեց, որ չի հետեւել քվեարկությանը:

Մանրամասները՝ շուտով տեսանյութում

Արդեն քվեարկությունից հետո, լրագրողների հետ զրույցում, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հիասթափված է ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի` երեկ ԱԺ ամբիոնից ունեցած ելույթից: «Ես չէի մտածի, որ Արմեն Սարգսյանը, լինելով այդքան փորձառու եւ այդպիսի կենսագրության տեր մարդ, ՀՀ նախագահի թեկնածուի կարգավիճակում հանդես կգա այդպիսի խեղճ ու տխուր, մեծ հաշվով որեւէ էներգիա չպարունակող տեքստով»։ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ դա կապված է այն «թակարդի հետ», որի մեջ նրան դրել են իշխանությունները: Նկատի ունի Արմեն Սարգսյանի`ՀՀ քաղաքացիության վիճելի հարցը:

Լրագրողները հետաքրքրվեցին` ապրիլին ՀՀ-ում հնարավո՞ր է կարգավիճակ փոխվի: Նիկոլ Փաշինյանն ասաց` հանրապետությունում այնպիսի իրավիճակ է, երբ փոփոխությունների պետք է սպասել ցանկացած պահի: Եթե, իհարկե, ՀՀ ժողովուրդը կայացնի այդ որոշումը։ «Մենք հասկանում ենք, որ ժողովրդի որոշումը ինքնակազմակերպման արդյունքում պետք է տեղի ունենա: Մենք մեր գործունեությամբ փորձում ենք առավելս նպաստել դրան»,- ասաց նա:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031