ՀՀ 4-րդ նախագահ ընտրված Արմեն Սարգսյանը քիչ առաջ ԱԺ նիստում ելույթ ունեցավ՝ քվեարկությանը մասնակցած պատգամավորներին ասելով. «Շնորհակալ եմ բոլորիդ՝ կողմ քվեարկողներին, դեմ քվեարկողներին…մեր երկրում կարեւոր փոփոխություններ են տեղի ունենում՝ նոր Սահմանադրության համատեքստում»:
Արմեն Սարգսյանը վստահեցրեց. «Երկար տարիների գիտելիքներս եւ փորձառությունս կներդնեմ՝ ՀՀ նախագահի պարտականությունները լիովին կատարելու եւ ՀՀ քաղաքացիներին ծառայելու համար»:
Կրկին դիմելով պատգամավորներին՝ Արմեն Սարգսյանը նշեց. «Ակնկալում եմ բոլորիդ աջակցությունը՝ մեր ապագա հաղթանակների գործում՝ հանուն ողջ հայության»:
ԱԺ ամբիոնը լքելիս Արմեն Սարգսյանը սեղմեց ԱԺ նախագահի եւ փոխնախագահների ձեռքը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ