Բանից պարզվում է՝ թեեւ ԲԴԽ անդամների ընտրությունից առաջ «Ելք» դաշինքը որոշել էր դեմ քվեարկել բոլորին, բայց Գագիկ Հարությունյանին ընդամենը 2 հոգի է դեմ քվեարկել, մինչդեռ քվեարկությանը մասնակցել են «Ելքի» 7 պատգամավորներ։
«ՉԻ»- Այստեղ երկու տարբերակ կա։ Առաջին՝ թեեւ արդյունքները կեղծելու անհրաժեշտություն չկար, բայց հանրապետականները սովորության համաձայն կեղծել են: Այնպես, ինչպես Շուրա Բալագանովն էր, գրպանում 50 հազար ռուբլի ունենալով, դրամապանակ թռցնում ու հետո գոռում «կոմանդոր, ես ակամա»։ Երկրորդ՝ «Ելքի» պատգամավորներից մի քանիսն իրականում հրահանգավորվում են ոչ թե դաշինքի ղեկավարությունից, այլ այն կենտրոններից, որտեղից գործուղվել են դաշինք։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում