Որքան ՀՀ առողջապահության նախարարությունը փորձում է դեղերի շուկայում նորամուծություններ կատարել, դրան զուգահեռ ոլորտում նոր արատավոր երեւույթներ են ի հայտ գալիս։ «ՉԻ» տեղեկություններով՝ Վարդենիսի զինվորական հոսպիտալում հրահանգված է բոլոր հիվանդներին կոնկրետ դեղատնից դեղեր գնելու ցուցում տալ։ Ու քանի որ այդ քաղաքում քաղաքացիական հիվանդանոց չկա, այդ պատճառով ե՛ւ քաղաքացիները,
ե՛ւ զինվորականները օգտվում են զինվորական հոսպիտալից։ Տեղեկություններ կան, որ հոսպիտալի պետի տեղակալ Տիգրան Պողոսյանը՝ «Վառեկ» մականունով տեղացիներից մեկի հետ փայաբաժնով դեղատուն է բացել։
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ զինհոսպիտալի բոլոր բժիշկներին բաժանվել են մասնավոր այդ դեղատան ձեւաթղթերը, եւ մինչեւ օրս Վարդենիսի հոսպիտալի հիվանդները այցելում են կոնկրետ «Մեդ ֆարմ» դեղատուն եւ այնտեղից պարտադրված գնումներ են կատարում:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում