Ազգային ժողովում այսօր ավարտվեց ՀՀ 4-րդ նախագահի ընտրության քվեարկությունը: 105 պատգամավորներից գաղտնի քվեարկությանը մասնակցել էր 101-ը:
ԱԺ հաշվիչ հանձնաժողովի տվյալներով՝ 90 պատգամավոր կողմ էր քվեարկել միակ թեկնածու Արմեն Սարգսյանին, ըստ այդմ, նա ընտրվեց ՀՀ նախագահ:
Դեմ քվեարկողների թիվը 10 էր, անվավեր էր ճանաչվել 1 քվեաթերթիկ: Նախագահը պաշտոնը ստանձնելու է ԱԺ հատուկ նիստում, որը կգումարվի ապրիլի 9-ին:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ