Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Քաղաքացիների գույքը՝ բանկի սեփականություն. «Ժողովուրդ»

Մարտ 02,2018 12:11

Հայաստանում օր օրի մեծանում է սնանկացող, իրենց տները, բնակարանները, հողամասերը գրավադրած եւ վարկային պարտավորությունները չկատարելու պատճառով դրանք կորցրած քաղաքացիների թիվը։ Նման անելանելի իրավիճակում հայտնվածների մեծ մասը գյուղացիներն են, ովքեր մտածում են, որ բանկերը իրենց վարկ են տալիս ոչ թե օգնելու, այլ այդ ճահճի մեջ ավելի թաղելու համար։

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ Հայաստանում հունվար ամսին անշարժ գույքի նկատմամբ իրականցվել է գրավադրման 1242 գործարք, որից միայն 687-ը Երեւանում է եղել, 306-ը՝ մարզային քաղաքներում, իսկ 249-ը՝ գյուղերում։ Ուշագրավ փաստ եւս՝ հունվարին գյուղերում ավելի շատ թվով տուն է վաճառվել, քան Երեւանում։ Ըստ ԱՎԾ-ի՝ գյուղերում հունվարին առուվաճառքի գործարքները կազմել են 1036, իսկ Երեւանում՝ 988։

Գյուղերում վիճակը խիստ սարսափելի է. մարդիկ, բառի բուն իմաստով, թաղվել են վարկային պարտքերի մեջ։ Այսօր հանրապետությունում դժվար է գտնել մի գյուղացու, որ բանկերին ու վարկային կազմակերպություններին պարտքեր չունենա, մարդիկ միլիոնավոր դրամների վարկեր են կուտակել, ընդ որում, հաճախ մեծ մասը տույժեր ու տուգանքներ են կազմում։ Մարդիկ այլ ելք չունենալով՝ անխտիր գրավադրել են իրենց միակ ունեցվածքը՝ տները, բնակարանները, բանկերում, վարկային կազմակերպություններում։ Նրանց մեծ մասը չի կարողանում վարկային պարտավորությունները կատարել՝ մնալով փողոցում, անտուն։ Արդյունքում տները, բնակարանները մնում են բանկերին, որոնք էլ կարճ ժամանակ անց դրանք հանում են վաճառքի։ Բնականաբար, առիթից օգտվելով՝ գրավի առարկա հանդիսացող տները բանկերը փորձում են վաճառել իրենց համար ձեռնտու գնով։

Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031