«Բոլորդ էլ տենում եք, որ Արմեն Սարգսյանը լուրջ մարդ է: Բերեք բոլորով օգնենք, ընենց չանենք, որ հավես չունենա տնից դուրս գա` գնա գործի»,-խորհրդարանում, նախագահի իր ընտրությունը կատարելուց հետո, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանը:
Սեյրան Սարոյանը հույս ունի, որ Արմեն Սարգսյանը ներդրումներ կբերի. «Ասել է, որ բերելու է»:
Անդրադառնալով «Ելք» խմբակցության հնչեցրած այն մեղադրանքներին, որ Արմեն Սարգսյանը համապատասխան փաստաթղթերը չունի՝ իր ՀՀ քաղաքացիության վերաբերյալ, Սեյրան Սարոյանն ասաց. «Ընդդիմությունը միշտ էլ աժիոտաժ ա սարքելու: Իրանց գործը էտ ա. եթե տենց չանի, մեր երկրում ընդդիմություն չի ըլնի»:
Նա հավաստիացրեց, որ Արմեն Սարգսյանի փաստաթղթերի հետ խնդիր չկա. «Ամեն ինչ օրենքի մեջ ա»:
Մանրամասներ՝ շուտով տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ