Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականն այսօր ուսումնամարզական հավաքի է մեկնում Ուկրաինա: Հավաքի հրավիրվել է օրերս անցկացված Հայաստանի առաջնությունում իրենց լավագույն կողմերով դրսեւորած 16 մարզիկ:
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար եւ տղամարդկանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը (լուսանկարում) Aravot.am-ին տեղեկացրեց, որ այս անգամ Ուկրաինա մեկնողների կազմից բացակայում է 85 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը, որը վնասվածք ունի եւ մնում է այն բուժելու համար:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ