Լրահոս
Օրվա լրահոսը

Պատերազմի անխուսափելիության գաղափարը արագորեն տարածվում է ադրբեջանական հասարակությունում. «Հայկական ժամանակ»

Մարտ 02,2018 11:51

Պատերազմի անխուսափելիության գաղափարը արագորեն տարածվում է ադրբեջանական հասարակությունում

«Ղարաբաղի ուժային վերադարձի» մասին են խոսում ադրբեջանցի արդեն նաեւ հասարակական գործիչները։

Մասնավորապես «անկախ լրագրող» Անար Հասանովը վրդովված է խաղաղ կարգավորման գործընթացի անարդյունավետությամբ։ Հիշեցնենք, որ այս լրագրողը «անկախ» դարձավ, երբ 2017 թ. հունվարի 17-ին ՌԴ ԱԳՆ մամուլի ասուլիսի ընթացքում հարցրեց Սերգեյ Լավրովին՝ արդյոք ի՞նչ դիրք կզբաղեցնի Մոսկվան, եթե Ադրբեջանը որոշի հակաահաբեկչական գործողություններ կատարել իր «օկուպացված» տարածքներում, կփակի՞ աչքերը, թե՞ կխառնվի Ադրբեջանի ներքին գործերին, ինչին ի պատասխան Լավրովը հայտարարեց, որ Ղարաբաղում իրավիճակն ու ռազմական գործողություններն Ադրբեջանի ներքին գործը չեն։ Դրանից հետո Հասանովին հեռացրին ադրբեջանական LiderTV-ից։ Հասանովի կարծիքով՝ այսօր էլ խնդրի լուծման միակ ճանապարհը ուժայինն է: Երեկ ադրբեջանական էլեկտրոնային ԶԼՄ-ներից մեկում հրապարակված հոդվածում նա կոչ է անում համախմբվել եւ սեփական երկրի ղեկավարությունից պահանջում է վերադարձնել Ղարաբաղը։

Այս հայտարարությունը կարելի էր դասել պոպուլիստականների շարքին եւ ուշադրություն չդարձնել դրա վրա։ Սակայն Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակի լրջության մասին են խոսում նաեւ Թալիշստանի ազգային հեռուստատեսության վերջին հաղորդումները, որոնցում կտրուկ աճել են անկախության մասին մտքերն ու կոչերը։ Դրանցից մեկում խոսվում է հայերի հետ մոտալուտ պատերազմի ընթացքում թալիշների դերի մասին։ Ըստ Թալիշական ազգային շարժման, որին պատկանում է հեռուստատեսությունը, ավելի հարմար պահ ազատագրական պայքար սկսելու համար չի լինի։ Իսկ այն, որ պատերազմ լինելու է, նրանք չեն կասկածում. Ալիեւն այլ ելք չունի։ Պետք է ինչ-որ ձեւով արդարացնել զենքի վրա ծախսված միլիարդները օրեցօր վատթարացող պայմաններում ապրող բնակչության առջեւ։ Գալիք պատերազմը, ըստ ԹԱՇ-ի, Ադրբեջանի բնակչության շրջանում թափ հավաքող բողոքի ալիքի սանձման նպատակ է հետապնդելու:

Վլադիմիր ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031