Լրահոս
Օրվա լրահոսը

Հրդեհ Բաքվի նարկոլոգիական կենտրոնում. կա առնվազն 25 զոհ

Մարտ 02,2018 11:34

Բաքվի Հանրապետական նարկոլոգիական դիսպանսերում տեղի ունեցած հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 25 մարդ: Այս մասին հաղորդում է ԱՊԱ-ն՝ վկայակոչելով Դատաբժշկական փորձաքննության և պաթոլոգիական անատոմիայի միավորման տվյալները:

Գործակալության տվյալներով՝ 4 մարդ տեղափոխվել է հիվանդանոց, նրանցից երեքը գտնվում են տոքսիկոլոգիական բաժանմունքում:

Հաղորդվում է, որ հրդեհը բռնկվել է Հանրապետական նարկոլոգիական դիսպանսերի մասնաբաժիններից մեկում տեղի ժամանակով 06:00-ի սահմաններում: Ըստ նախնական տվյալների՝ այրվող շենքում եղել են անկողնային հիվանդներ, որոնք չէին կարող լքել շենքը:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031