Ինչպես խոստացել էինք, պարբերաբար, Հայաստանի ողջ տարածքով մեկ, ներկայացնելու ենք մեր ազատամարտի մասնակիցներին: Պատերազմի գրված ու չգրված օրենքներով՝ լավագույն տղերքից շատերը դառնում են պատմություն ու հուշ իրենց ընտանիքների, մարտական ընկերների համար:
«Մերոնքի» այս թողարկումը ներկայացնում ենք Լոռվա մարզից: Նկարահանումը տեղի է ունեցել Վանաձորի զոհված ազատամարտիկների պանթեոնում: Մարզի ԵԿՄ կառույցի նախագահ Կամո Հովհաննիսյանը մեզ տեղեկացրեց, որ շուտով լրանում է Քարվաճառի ազատագրման 25 տարին, և իրենց ջոկատը կանգնած է եղել այդ գործողությունների ակունքում, ինչպես նաև մասնակցել է Օմարի և այլ թեժ կետերի գործողություններին:
Այս պանթեոնում հանգչող ազատամարտիկներից շատերը եղել են ճանաչված սպորտսմեններ, այլ ոլորտներում առաջատար մասնագետներ: Սակայն 88-ը նրանց միավորեց մեկ նպատակի ու մեկ կռվի շուրջ:
Կամո Հովհաննիսյանի խոսքով՝ չնայած գրեթե բոլորը ծառայել էին խորհրդային բանակում, սակայն մարտական շատ զինատեսակներ տեսնում և հատկապես կիրառում էին առաջին անգամ:
Մանրամասները՝ տեսանյութում:
Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆ