«Գիտամանկավարժական պաշտոններում ընտրությունը պետք է տեղի ունենա մրցակցային հիմունքներով, որտեղ որոշիչը պետք է լինի թեկնածուի կարողունակությունը, այլ ոչ թե տարիքը։
Կարո՞ղ եք պատկերացնել հետեւյալ իրավիճակը՝ 1978 թվականին Վիկտոր Համբարձումյանին զրկեին Ակադեմիան նախագահելու իրավունքից 70-ամյակը լրանալու կապակցությամբ, երբ նա եւս մեկուկես տասնամյակ փայլուն կերպով ծառայեց հայ գիտությանը՝ ավելի լավ, քան տասնյակ ավելի երիտասարդներ կարող էին միասին վերցրած։ Պոզիտիվ դիսկրիմինացիան ուղղված է սեպ խրելու սերունդների միջեւ, խաթարելու երկար տարիների ընթացքում ձեւավորված սերունդների համերաշխ համակեցության սկզբունքը գիտակրթական ոլորտում»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ԵՊՀ դասախոս, տնտեսագիտության թեկնածու Ժիրայր Մխիթարյանը՝ խոսելով «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծում տեղ գտած սահմանափակումների վերաբերյալ։
Հուսով եմ՝ իրականության հետ աղերս չունեցող կաբինետային չինովնիկների եւ միջազգային ֆինանսական ինստիուտների ու վայ-«փորձագետների» այս փորձը փորձանք չի դառնա։ Միակ ընդունելի հանգուցալուծումը կլինի այն, որ նշված դրույթը պահպանվելու դեպքում օրենքի նախագիծը չպետք է ստանա ԱԺ-ում դրական եզրակացություն եւ պատգամավորների քվեն»,- հավելեց 24-ամյա գիտնականը։
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ»
01.03.2018