Մոսկվայում ավարտված «Աէրոֆլոտ Օփեն» շախմատային փառատոնում հայաստանցի 17-ամյա Արամ Հակոբյանը մրցում էր իրենից զգալիորեն բարձր վարկանիշ ունեցող մրցակիցների հետ: Մրցաշարում ուժեղագույնների «A» խմբում մեր շախմատիստը տոնեց մեկ հաղթանակ, ութ պարտիա էլ ավարտեց ոչ-ոքի:
92 մասնակիցների մեջ գործակցով լինելով միայն 71-րդը՝ Հակոբյանը զբաղեցրեց 21-րդ հորիզոնականը, 19 կետով բարելավեց իր անհատական վարկանիշը:
Արամը Մոսկվայում երրորդ անգամ լրացրեց գրոսմայստերի նորմա: Բարձր կոչումը Հակոբյանին կշնորհվի ՖԻԴԵ-ի ապրիլին կայանալիք նախագահության նիստում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ