ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 1-ին ժամը 22:30-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:
Մարտի 2-ի գիշերը և առավոտյան ժամերին, 4-6-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 2-ի ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ: Մարտի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Գյումրի-Աշոցք ավտոճանապարհի 10-րդ կմ-ին բուք է՝ ավտոճանապարհը դժվարանցանելի է, դժվարանցանելի է նաև Վարդենյաց լեռնանցքը:
Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքներում, Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում և Ախուրյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղում է ձյուն:
Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: