ՀՀԿ ԳՄ նիստից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին վստահեցրեց, որ ապրիլից հետո նոր կառավարության ձեւավորման հարց ՀՀԿ-ն դեռ չի քննարկել:
«Երբ քննարկենք, ավարտենք, թաքուն չենք պահելու, ժողովրդին ներկայացնելու ենք, ինչպիսի որոշում ենք կայացնելու, կայացնելու ենք այնպիսի որոշում, որը կբխի մեր պետության շահերից՝ մեր ազգի, մեր անվտանգության, մարտավարության դիմակայությունից ելնելով:
Պետք է ընտրենք այնպիսի կառավարություն, այնպիսի վարչապետ, որը լավագույնս կդիմակայի այն մարտահրավերներին, լավագույնս կղեկավարի ՀՀ գործադիր իշխանությունը, լավագույնս կներկայացնի Հայաստանը ղարաբաղյան բանակցությունների ժամանակ, լավագույնս կներկայացնի Հայաստանը ՌԴ, Իրանի, ԱՄՆ եվրոպական կառույցների ու մեր միջազգային գործընկերների հետ հարաբերություններում ու կսպասարկի բացառապես Հայաստանի շահը»,- ասաց ՀՀԿ խոսնակը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ