Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիվանդանոց տեղափոխված տրանսգենդեր կինը չի շարժվում, չի խոսում». Լիլիթ Մարտիրոսյան

Մարտ 01,2018 20:35

Փետրվարի 28-ին բռնության ենթարկված տրանսգենդեր կինը դեռ հիվանդանոցում է: Այս մասին Aravot.am-ին հայտնեց «Իրավունքի կողմ» հ/կ նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը:

«Այսօր նրա մոտ ենք եղել, ինքը ներկա պահին պառկած է, չի շարժվում, գիտակցություն ունի, բայց չի խոսում»,- ասաց Լիլիթ Մարտիրոսյանը:

Մեր հարցին՝ ձեզ հայտնի՞ է՝ ով է բռնություն կատարել ու ինչ առիթով, մեր զրուցակիցը բացասական պատասխան տվեց,  հաջորդ հարցին, թե տուժողին ծանո՞թ է բռնություն իրագործողը, Լիլիթ Մարտիրոսյանը պատասխանեց. «Քանի որ նա դեռ չի խոսում ու ոչինչ չի ասում, մենք չենք կարող ոչ մի ապատեղեկատվություն տարածել, ինքը կասի՝ ով է եղել, ով՝ չէ»:

Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին ԱԻՆ-ը հաղորդագրություն էր տարածել, որ Մաշտոցի պողոտայի շենքերից մեկում հրդեհ է եւ մեկ քաղաքացի տեղափոխվել է  հիվանդանոց: Ավելի ուշ լրատվամիջոցները գրեցին, որ հիվանդանոց տեղափոխվածը տրանսգենդեր կին է:

Հրդեհի մասին էլ մեր զրուցակիցը հայտնեց, որ տեղեկություններ չունի:

Հիշեցնենք, որ ըստ ոստիկանության հաղորդագրության, փետրվարի 28-ին՝ ժամը 4.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մաշտոցի պողոտայի թիվ 14 շենքի շքամուտքում աղմուկ է, և օգնություն են կանչում:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 4.00-ին, Մաշտոցի պողոտայի 14 շենքի բնակարաններից մեկում, վիճաբանության ժամանակ, Ե. Կ.-ն ձեռքերով հարվածներ է հասցրել Է. Թ.-ի գլխին` պատճառելով վնասվածք:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարինա says:

    Տրանսգենդեր կին, այսինքն, տղամարդ է, ով հագնվել էր կնոջ պե՞ս: Այնքան էլ հասկանալի չէ, թէ խոսքը ում մասին է: Թե՞ բժշկական կրթություն չունեցող ընթերցողը անպայման պիտի լավատեղյակ լինի հոգեկան շեղումներին վերաբերող նեղ մասնագիտական թեմաներին:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031