Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե այդ մարդու ամբողջ կենսագրությունը փորենք, կարող է շատ ու շատ ավելի մութ էջեր գտնենք». Իոաննիսյանը՝ ավագանու անդամի մասին»

Մարտ 01,2018 19:25

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ համակարգող Դանիել Իոաննիսյանը 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից չի հիշում ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Էդմոնդ Կիրակոսյանին, որը ընտրություններին դիտորդ էր «Ապագայի մանդատ» հասարակական կազմակերպությունից, բայց ՀՀԿ-ից էր ներկայանում:

Հիշեցնենք, որ Կիրակոսյանը վերջերս ավագանու նիստի ժամանակ «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանի նկատմամբ բռնություն կատարած ավագանու անդամն էր:

«Կեղծ դիտորդությամբ զբաղվողների թիվը տասնյակ հազարներով էր հաշվվում, իսկ ինքը տասնյակ հազարավորներից մեկն էր, ես բացարձակապես զարմացած չեմ, սա ընդամենը ընդգծում է այդ մարդկանց՝ օրենքի նկատմամբ, հասարակական կարգի, հանրության նկատմամբ հարգանքի վերաբերմունքը: Եթե այդ մարդու ամբողջ կենսագրությունը փորենք, կարող է շատ ու շատ ավելի մութ էջեր գտնենք, ուղղակի այդ մութ էջերից միայն երկուսն են, որ տեսախցիկները ֆիքսել են:

Ես բացարձակապես զարմացած չեմ, որ Երեւանի ավագանու՝ բռնություն թույլ տված անդամը կեղծ դիտորդ է եղել: Դա անպատժելիության մթնոլորտի արգասիքն է, որովհետեւ  որոշ մարդիկ վստահ են, որ իրենք անպատժելի են, որ, ըստ էության, գոնե այդպիսի հանցանքների համար իրենց ոչ ոք քրեական պատասխանատվության չի ենթարկի»,- ասաց Դանիել Իոաննիսյանը:

Հիշեցնենք, epress.am կայքը հրապարակել է ընտրություններից արխիվային տեսանյութ, որտեղ երեւում է, թե ինչպես է ավագանու անդամը կեղծ դիտորդությամբ զբաղված:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031