Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժողովրդավարական շարժումների սկիզբը Հայաստանում ԽՍՀՄ փլուզումից առաջ» թեմայով քննարկում Բեռլինում

Մարտ 01,2018 18:40

Փետրվարի 28-ին Բեռլինում «Գերմանիայի բռնապետության դեմ պայքարի և վերաիմաստավորման դաշնային հիմնադրամի» կենտրոնակայանում Հիմնադրամի և ՀՀ դեսպանության կողմից կազմակերպվեց «Ժողովրդավարական շարժումների սկիզբը Հայաստանում ԽՍՀՄ փլուզումից առաջ և անցյալի նկատմամբ ընկալումները» թեմայով քննարկում՝ նվիրված Սուգայիթյան զոհերի հիշատակին:

Քննարկմանը բացման խոսքով հանդես եկան Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը և Հիմնադրամի ղեկավար դոկտոր Աննա Կամինսկին:

Ողջունելով ներկաներին՝ դեսպան Սմբատյանն անդրադարձավ բռնապետական պայմաններում անցյալի հիշողության պահպանման՝ տարբեր հանցագործությունների զոհերի հիշատակման մշակույթին: Դեսպանը նաև ներկայացրեց Արցախյան շարժման սկզբնական փուլի զարգացումները և ադրբեջանական իշխանությունների կողմից իրականացված հայ բնակչության կոտորածները Սումգայիթում, Բաքվում և այլուր, որոնք պատախան էին իրենց արդար կամքը բարձրաձայնելու նպատակով հայերի կազմակերպած խաղաղ ցույցերի:

Դեսպան Սմբատյանը, շնորհակալություն հայտնելով դաշնային հիմնադրամի ղեկավարությանը, նշեց, որ միջոցառումը, որը տեղի է ունենում սումգայիթյան զոհերի 30-ամյա հիշատակի օրերին, խորհրդանշական է և պարտավորեցնող: Նա ընդգծեց, որ հանցագործությունը ժամանակին դատապարտվել է նաև միջազգային հանրության կողմից, այդ մասին համապատասխան բանաձև է ընդունել նաև Եվրախորհրդարանը, սակայն, ցավոք, մինչ օրս հանցագործներն իրենց պատիժը չեն կրել:

Միջոցառմանը ելույթներով հանդես եկան Քյոլնի համալսարանի Արևելյան Եվրոպայի պատմության ամբիոնի պրոֆեսոր Գերհարդ Զիմոնը, Էրլանգեն-Նյուրնբերգի Ֆրիդրիխ Ալեքսանդրի անվան համալսարանի գիտաշխատող, պատմաբան Հայկ Մարտիրոսյանը: Քննարկումները համակարգում էր Պոտսդամի Լեփսիուսի տուն-թանգարանի գիտական ղեկավար Ռոլֆ Հոսֆելդը: Ներկա էին նաև Գերմանիայի խորհրդարանի՝ Բունդեսթագի պատգամավորներ, հասարակական գործիչներ, ակադեմիական շրջանակների, հայ համայնքի ներկայացուցիչներ և այլք:

Քննարկման ընթացքում բանախոսներն անդրադարձան ԽՍՀՄ գոյության վերջին շրջանում սկիզբ առած ազգային շարժումների զարթոնքին, հայ ազգային շարժման հարցում Ցեղասպանության հիշողության դերին, Արցախյան շարժման առաջին տարիների զարգացումներին, ինչպես նաև պատասխանեցին ներկաների բազմաթիվ հարցերի:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031