Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատմամշակութային ժառանգության քաղաք» անվանակարգում Երևանն արժանացել է Financial Times-ի մրցանակի

Մարտ 01,2018 18:30

Աշխատակազմի տուրիզմի բաժնից տեղեկացնում են, որ հեղինակավոր Financial Times պարբերականի fDi Intelligence ծառայության կողմից Երևանն արժանացել է ԷֆԴիԱյ Ապագայի զբոսաշրջային ուղղություններ 2017/18 – «Խմբագրի ընտրություն» մրցանակին (fDi Tourism Locations of the Future 2017/18 – Editor’s Choice Awards)՝ «Պատմամշակութային ժառանգության քաղաք» անվանակարգում:

«Քաղաքում պատմամշակութային զբոսաշրջության և հանգստի ենթակառուցվածքների ներդրողների համար կան բազմաթիվ հնարավորություններ: «Էրեբունի» պատմահնագիտական արգելոցի թանգարանի վերականգնումը այդ հնարավորություններից մեկն է», – նշում է պարբերականը:

Երևանը բարձր է գնահատվել նաև Միջազգային համագործակցության անվանակարգում մրցանակի շնորհման քննարկումների ժամանակ՝ շնորհիվ օտարերկրյա ներդրողների համար աշխարհի քարտեզում պատշաճ տեղ գրավելուն ուղղված ջանքերի: Երևանը համագործակցում է աշխարհի ավելի քան 50 քաղաքների հետ և հանդիսանում է ութ միջազգային կազմակերպությունների անդամ: Ներկայումս աշխատանքներ են տարվում քույր քաղաքների և գործընկեր քաղաքների հետ համագործակցության ընդլայնման ուղղությամբ», – եզրափակում է պարբերականը:

Հոդվածին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ՝ հղումով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031