Լրահոս
Օրվա լրահոսը

«Վերջ, Թուրքիան կործանվեց». Լևոն Զուրաբյանը՝ հայ-թուրքական արձանագրությունները չեղարկելու մասին

Մարտ 01,2018 18:20

«Այս ի՜նչ լավ լուր ասացիք»,- այսպիսին էր ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի արձագանքը, երբ նրան հայտնեցինք, որ քիչ առաջ ՀՀ նախագահի նստավայրում կայացած Ազգային անվտանգության խորհրդի նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց հայ-թուրքական արձանագրությունները չեղարկելու մասին:

Հիշեցնելով, որ ՀԱԿ-ը միշտ եղել է հաշտեցման կողմնակիցը, 2017-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀԺԿ-ՀԱԿ դաշինքը խաղաղության ծրագիր էր առաջ քաշել, պարոն Զուրաբյանից հետաքրքրվեցինք՝ արձանագրությունները չեղարկելուց հետո ինչպե՞ս է պատկերացնում Թուրքիայի հետ հաշտեցման գործընթացը, պարոն Զուրաբյանը հեգնեց. «Էլ ի՞նչ պատկերացնեմ, վերջ, Թուրքիան կործանվեց, դրանից հետո էլ ի՞նչ հայ-թուրքական հարաբերություններ»:

Երբ պարոն Զուրաբյանին խնդրեցինք փոքր-ինչ ընդլայնել ասելիքը, ՀԱԿ փոխնախագահը եզրափակեց. «Ես Ձեզ վստահեցնում եմ, որ կատարվածն այլ արձագանքի արժանի չէ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031