ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին
ԴԻՄՈՒՄ-ԲՈՂՈՔ
2018 թվականի մարտի 1-ից Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի կողմից նախաձեռնված և գործածության մեջ մտած ՝ դեղերի ձեռքբերումն միայն դեղատոմսերի միջոցով ծրագիրը, բազմաթիվ դժվարություններ է ստեղծել քաղաքացիների և բժշկական անձնակազմների համար: Մասնավորապես, այդ ծրագրին անցնելու համար նախապատրաստական որևէ աշխատանք ըստ էության չի կատարվել, բուժական հաստատությունները չեն ապահովվել դեղերը դեղատոմսերով ձեռք բերելու ձևաթղթերով:
Այսօր արդեն՝ թե բժիշկներին դիմած քաղաքացիները և թե բժշկական անձնակազմերը բողոքում են այս նոր կարգի դեմ, որը լուրջ խնդիրների առաջ է կանգնեցնում համակարգը և քաղաքացիներին: Լևոն Ալթունյանը վերոնշյալ ծրագրով կրկին թույլ է տալիս պաշտոնեական դիրքի չարաշահում:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ քաղաքացիների բժշկական օգնություն ստանալու իրավունքը խաթարվել է, խնդրում եմ միջոցներ ձեռնարկել՝ դեղերի ձեռքբերումը միայն դեղատոմսերի միջոցով որոշումը վերացնելու համար:
Հարգանոք՝
Զարուհի Փոստանջյան
«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ