ԱԺ այսօրվա նիստում ավարտվեց ՀՀ նախագահի ընտրության հարցի քննարկումը: ՀՀ նախագահի ընտրության քվեարկությունը կկայանա մարտի 2-ին՝ ԱԺ նիստերի դահլիճին հարակից սրահում՝ ժամը 10:30-ից մինչեւ 11:30-ը:
Քվեարկությունը կատարվելու է գաղտնի՝ մեկ քվեաթերթիկով, որում ներառված է նախագահի միակ թեկնածու Արմեն Սարգսյանի անունը:
Հիշեցնենք՝ նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որը ստանում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն ¾-ը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ