Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ոստիկանությունը և ազգային անվտանգությունը նախարարություններ դարձնելը կլինի առաջին քայլը մարտիմեկերը բացառելու համար»

Մարտ 01,2018 17:06

«Մեդիա կենտրոն»-ում հանդիպման ընթացքում Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը ներկայացրեց, թե ինչ պետք է անել, որ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունները չկրկնվեն:

«Ես դիմում եմ Հանրապետական կուսակցությանը, «Ծառուկյան» դաշինքին, Դաշնակցությանը և «Ելք»-ին: Նոր, այսպես կոչված, սահմանադրական օրենքներով, երբ ոստիկանությունը ծառայություն է լինելու, Ազգային անվտանգությունը ծառայություն է լինելու, որոնք լինելու են վարչապետին կից, նշանակում է արդարացնել Մարտի 1-ը: Եվ քննչական մարմինները լինելու են կառավարության որոշմամբ և վարչապետն է նշանակելու պետերին և տեղակալներին: Սա նշանակում է Մարտի 1-ի արդարացում և Մարտի 1-ի կրկնություն: Եթե Հանրապետական կուսակցությունը, Դաշնակցությունը, «Ծառուկյան» դաշինքը, «Ելք»-ը իսկապես մտահոգված են, որ Մարտի 1-ը չկրկնվի, ես դեռ չեմ ասում, որ բացահայտվի: Ապա պետք է  դառնա ներքին գործերի նախարարություն, ազգային անվտանգության նախարարություն, որոնք պետք է լինեն խորհրդարանական վերահսկողության տակ: Հատուկ առանձին օրենք պետք է լինի, որ քննչական մարմինները կախված չլինեն վարչապետից»,- ասաց նա:

Ավետիք Իշխանյանի կարծիքով՝ դա կլինի առաջին քայլը մարտիմեկերը բացառելու համար. «Եթե դարձան վարչապետին կից ծառայություններ, ինչպես օրինագծում է, ապա նշանակում է՝ ողջ Ազգային ժողովը, որոնք քվեարկեցին դրա համար, արդարացնում են Մարտի 1-ը: Մնացածը կոկորդիլոսի արցունքներ են»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031