Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ելույթ ունենալով Դաշնային խորհրդում, հայտնել է էներգետիկ միջուկային սարքով նոր թևավոր հրթիռի ստեղծման մասին, որն արդեն փորձարկում է անցել:
Նոր հրթիռը, նրա խոսքով, ունի թռիչքի անսահմանափակ շառավիղ և անկանխատեսելի հետագիծ: «Ինչպես հասկանում եք, նման բան աշխարհում ոչ մեկն առայժմ չունի: Մի օր, միգուցե, լինի, բայց այդ ընթացքում մեր տղաները ուրիշ մի բան կմտածեն»,- ասել է Պուտինը:
Նոր հրթիռն առայժմն անվանում չունի: Պուտինն առաջարկել է Պաշտպանության նախարարությանը մտածել անվան շուրջ:
Իր ելույթում Պուտինը նաև խոսել է նոր «Սարմատ» հրթիռային համալիրի մասին, որը կփոխարինի խորհրդային Воевода-ին:
https://www.youtube.com/watch?v=6slFfemBnN8
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ