Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Արցախյան կողմի վրա՝ ոչ մի ծախս։ Կազմակերպչական աջակցություն՝ այո, բայց ֆինանսական ոչ մի խնդիր»

Մարտ 01,2018 15:37

«Արցախյան կողմի վրա՝ ոչ մի ծախս։ Կազմակերպչական աջակցություն՝ այո, բայց ֆինանսական ոչ մի խնդիր»,- ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը նախարարության ենթակայության թատրոնների և երաժշտական հաստատությունների ղեկավարներին փոխանցեց նախարար Ամիրյանի հանձնարարականներն Արցախին առնչվող մշակութային երկու խոշոր ծրագրերի շուրջ։

Վերը բերված հանձնարարականը «Մշակութային կամուրջ» ծրագրի մասին էր, որով հայաստանյան խմբերը 2018-ին հյուրախաղերի կմեկնեն Արցախ։

Մյուս խոշորածավալ ծրագիրը, որը կմեկնարկի մարտ ամսվա կեսերին, կոչվում է՝ «Արցախ, ի′մ սեր. աջակցենք Ստեփանակերտի թատրոնին»։ Հայաստանի պետական յուրաքանչյուր թատերախումբ կամ երաժշտախումբ իր մեկ ներկայացման կամ համերգի հասույթն ուղղելու է Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքի վերանորոգմանը։

Արթուր Պողոսյանը փոխանցեց, որ այս միջոցառումների իրազեկումն ու տոմսերի տարածումը պետք է արվեն առավելագույն ընդգրկմամբ։

Երկու խոշորածավալ ծրագրերի, ինչպես նաև Արցախի հետ մշակութային համագործակցության շուրջ մյուս պայմանավորվածությունները ձեռք են բերվել երկու Հանրապետությունների նախարարներ Արմեն Ամիրյանի և Սերգեյ Շահվերդյանի՝ փետրվարի 3-ին Շուշիում ստորագրած հուշագրի շրջանակում։

 ՀՀ մշակույթի նախարարություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Թատերագետ Տիգրան says:

    Թատրոնի ոլորտը համակարգող փոխնախարարը տնտեսագետ-իրավաբանի կասկածելի կրթություն ունեցող Արթուր Պողոսյանն է: Խեղճ հայ թատրոն….Ախր կոշկատակերս թատրոնի հետ նրանից ավելի շատ կապ ունեն, որովհետև, դրանք գոնե թատրոններում են մաշվել:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031