Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանական կառավարությունը երբեք պատասխանատվության չի ենթարկվել այս վայրագությունների համար. Ամերիկայի հայկական համագումար

Մարտ 01,2018 15:32

Ուղիղ 30 տարի առաջ փետրվարի 28-ին Ադրբեջանն իր հայ բնակչության դեմ ջարդեր իրականացրեց: Կոչ ենք անում Կոնգրեսում ձեր ներկայացուցչին հորդորել այս հանցագործությունները, ինչպես նաև Ադրբեջանի կողմից շարունակվող հրադադարի խախտումները դատապարտող հայտարարությամբ հանդես գալ:

Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում երկարամյա խաղաղ քրիստոնյա հայ քաղաքացիները դաժանորեն թիրախավորվեցին իրենց ազգության պատճառով և նրանց դեմ սարսափելի հանցագործություններ իրագործվեցին: 1988թ. մարտին The Economist պարբերականը հաղորդեց վայրագությունների մասին և փաստավորված ներկայացրեց հղի հայ կանանց ու նորածինների սպանությունն ու խոշտանգումը ծննդատանը: Այլ զեկույցներում նշվում է ադրբեջանցի երիտասարդների հրոսակախմբերի կողմից հայ ընտանիքներին հալածելու և սպանություն, բռնաբարություն ու կողոպուտ իրականացնելու մասին: Ադրբեջանական կառավարությունը երբեք պատասխանատվության չի ենթարկվել այս վայրագությունների համար:

1988թ. փետրվարի 28-ին իրականացված Սումգայիթյան ջարդերը սկիզբն էին բռնության աճի հայ փոքրամասնության դեմ Ադրբեջանի տարածքով մեկ, ինչպես նաև Արցախի (Լեռնային Ղարաբաղ) բնակիչների դեմ, որի վերջնակետը 390.000 հայերի բռնի արտաքսումն էր:

Սումգայիթյան ջարդերը լայնորեն լուսաբանվել և խստորեն դատապարտվել են, սակայն բռնությունը երբեք չի կանգնեցվել: Ավելի ու ավելի շատ հակահայկական ուժեր գործում էին անպատիժ, և ջարդերը տարածվում էին Ադրբեջանով մեկ՝ հանգեցնելով 1980-ականների վերջերից մինչև 1994 թվականների ռազմական արշավների՝ արտաքսելու Արցախի հայերին, մինչև Ադրբեջանը, Արցախը և Հայաստանը հրադադարի համաձայնագիր ստորագրեցին: Այն ժամանակից ի վեր, հրադադարի համաձայնագիրը խախտվել է ամեն օր, և 2016թ. ապրիլին Ադրբեջանը չորս օր լայնամասշտաբ ռազմական գործողություն վերսկսեց` մինչև այն հաղթահարվեց՝ դադարեցնելով Ադրբեջանի ագրեսիան:

Ամերիկայի հայկական համագումար 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031