Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արա Սահակյանն ընդգծեց, որ շնորհիվ շարժման ոչ միայն ազատագրվեց Արցախը, այլ նաև ամուր երաշխիքներ ապահովվեցին նրա անվտանգ զարգացման համար

Մարտ 01,2018 15:27

Ղազախստանում ՀՀ դեսպանությունը կազմակերպել էր ընդունելություն` նվիրված Ղարաբաղյան շարժման 30-ամյակին, որին մասնակցում էին հայ համայնքի գործարար, մշակութային, կրթական ոլորտների տասնյակ ներկայացուցիչներ, դեսպանության ղազախստանցի բարեկամներ:

Ընդունելության ընթացքում դեսպան Արա Սահակյանը, ելույթ ունենալով ներկաների առջև, արժևորեց շարժման պատմական նշանակությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերարծարծման, արցախահայության իրավունքների պաշտպանության և ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման համար շարունակական պայքարում:

Արա Սահակյանն ընդգծեց, որ շնորհիվ շարժման ոչ միայն ազատագրվեց Արցախը, այլ նաև երկարատև ընդհատումից հետո ամուր երաշխիքներ ապահովվեցին նրա անվտանգ զարգացման համար:

Ընդունելության ավարտին ցուցադրվեցին Արցախյան ազատամարտի կարևոր փուլերը լուսաբանող տեսանյութեր:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031