Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարում է ազգային հավաքականի հանդիպումների տոմսերի գնային նոր քաղաքականության անցնելու մասին:
Այսուհետ յուրաքանչյուր տարվա սկզբում վաճառվելու է ազգային հավաքականի հանդիպումերի աբոնեմենտներ. մարզասերները կարող են ձեռք բերել տարեկան աբոնեմենտներ 50 տոկոս զեղչով: 2018 թվականի աբոնեմենտները ներառելու են հետեւյալ 5 հանդիպումները,
24.03.2018 թ.՝ Հայաստան – Էստոնիա (ընկերական հանդիպում)
27.03.2018 թ.՝ Հայաստան – Լիտվա (ընկերական հանդիպում)
06.09.2018 թ.՝ Հայաստան – Լիխտենշտեյն (Ազգերի լիգայի հանդիպում)
13.10.2018 թ.՝ Հայաստան – Ջիբրալթար (Ազգերի լիգայի հանդիպում)
16.10.2018 թ.՝ Հայաստան – ՆՀՀ Մակեդոնիա (Ազգերի լիգայի հանդիպում)
2018 թվականի մարտի 1-ից Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մուտքերի մոտ գտնվող տոմսարկղերից կարող եք ձեռք բերել տարեկան աբոնեմենտներ: Վաճառքում են լինելու Հյուսիսային եւ Հարավային տրիբունաների տարեկան աբոնեմենտներ, որոնց գինը կազմում է 8 հազար դրամ: Տեղերը սահմանափակ են:
Միեւնույն ժամանակ մարտի 1-ից վաճառքում են լինելու Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա ընկերական հանդիպումների տոմսերը:
Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մարտի 24-ին՝ ժամը 18:00-ին կայանալու է Հայաստան-Էստոնիա, իսկ մարտի 27-ին, ժամը 19:00-ին՝ Հայաստան – Լիտվա ընկերական հանդիպումները:
Այս հանդիպումների տոմսերը կարող եք ձեռք բերել Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մուտքերի մոտ գտնվող տոմսարկղերից:
Մարզադաշտի Արևմտյան տրիբունայի տոմսերն արժեն 4000-5000 դրամ, արևելյան տրիբունայի տոմսերը՝ 3000-4000 դրամ, հյուսիսային և հարավային տրիբունաների տոմսերը՝ 2000 դրամ:
Մամուլի հաղորդագրություն