Լրահոս
Օրվա լրահոսը

«Արդյոք դա՞ է նախագահից ակնկալվող օրակարգը». Աշոտյանը՝ «ԵԼՔ»-ի պատգամավորներին

Մարտ 01,2018 15:18

ՀՀԿ պատգամավոր Արմեն Աշոտյանն այսօր ԱԺ նիստում ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի շուրջ քննարկման ժամանակ արձագանքեց «ԵԼՔ» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի դիտարկմանը, թե Արմեն Սարգսյանը միակ թեկնածուն է: «Այլընտրանքային ընտրության պարտադիր պայմանը հետկոմունիստական մտածողության հետեւանքն է: Դուք ունեք այլընտրանք՝ դեմ քվեարկելու»,-ընդգծեց Արմեն Աշոտյանը:

Նա նշեց, որ նախագահի պաշտոնում քաղաքական ուժերի կողմից ինքնանպատակ առաջադրումներ չեն եղել, իսկ այն քաղաքական ուժերը, որոնք ունեցել են իրենց թեկնածուին, համապատասխան քանակի քվորում չեն ունեցել՝ վերջինիս առաջադրման համար:

Աշոտյանն անդրադարձավ նաեւ «ԵԼՔ»-ի պատգամավորների՝ Արմեն Սարգսյանի քաղաքացիության շուրջ կասկածներին եւ մտահոգություններին:

«Արդյոք դա՞ է նախագահից ակնկալվող օրակարգը: Այլ բովանդակային հարցեր չկայի՞ն, որ կարելի է բարձրաձայնել, չէ՞ որ թեկնածուն ծավալուն ծրագրային ելույթով հանդես եկավ»,-նկատեց Արմեն Աշոտյանը:

Մանե Թանդիլյանն էլ ելույթում արձագանքեց Աշոտյանին. «Զարմացած եմ, թե ինչպես կարելի էր նսեմացնել ընտրության հնարավորությունը՝ այն «սովետական» կոչելով…Ժողովրդավարական ճանապարհով գնացող պետության համար ընդունելի չէ մեկ թեկնածուով գնալ նախագահի կարեւոր պաշտոնի ընտրությանը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031