Լրահոս
Օրվա լրահոսը

Ե՞րբ առ ոչինչ կհայտարարվեն հայ-թուրքական արձանագրությունները

Մարտ 01,2018 15:01

«Եթե հայ-թուրքական արձանագրությունները, որպես փաստաթուղթ պետք է մնան եւ որեւէ ազդեցություն չեն ունենալու, Թուրքիան չի արձագանքում, բնականաբար, այն, ինչ հայտարարել է նախագահը, դրա արդյունքները կտեսնեք ապագայում»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության քարտուղար Վահրամ Բաղդասարյանը`պատասխանելով հարցին`արդեն մտել ենք 2017-ի գարուն, սակայն հայ-թուրքական արձանագրությունները առ ոչինչ չեն հայտարարվել:

Հիշեցնենք, արձանագրությունները առ ոչինչ հայտարարելու մասին խոսեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանում:

Վահրամ Բաղդասարյանը հիշեցնում է`մեր կողմից որեւէ պարտավորություն չի դրժվել, Թուրքիան է խուսափել պարտավորությունները կատարելուց եւ նախապայմաններ դրել. «Մենք նախապայմաններով որեւէ համաձայնագիր չենք ստորագրում»։

Արձանագրությունները առ ոչինչ հայտարարելու ժամկետներ Վահրամ Բաղդասարյանը հստակ չնշեց:

Այլ մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031