Փետրվարի 25-ին ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում Իսպանիայում ՀՀ դեսպանության և Մադրիդի «Հայ տուն» միության համատեղ ջանքերով Մադրիդում տեղի ունեցավ Միքայել Պողոսյանի «Եթե բոլորը» արցախյան հերոսամարտի մոտիվներով նկարահանված ֆիլմի ցուցադրությունը, որը ներկայացվեց հեղինակի կողմից:
ԻԹ-ում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցն իր ողջույնի խոսքում շնորհակալություն հայտնեց Միքայել Պողոսյանին ներկայության և կատարված աշխատանքի համար, անդրադարձ կատարեց արցախյան հերոսամարտին և շարժման 30-ամյակին՝ շեշտելով հայկական համայնքներում նման մշակութային և ուսուցողական միջոցառումների կազմակերպման անհրաժեշտությունը:
Ֆիլմի ավարտից հետո կազմակերպվեց հետաքրքիր և բուռն քննարկում հեղինակի և ներկաների միջև:
Միջոցառմանը ներկա էին շուրջ 150 հանդիսատես՝ հայ համայնքի ներկայացուցիչներ, իսպանացի երիտասարդներ, համալսարանական շրջանակների և ԶԼՄ ներկայացուցիչներ:
ՀՀ ԱԳՆ