Լրահոս
Օրվա լրահոսը

Շտապօգնություն՝ Եղնուկյանի համար

Մարտ 01,2018 14:08

«Սասնա ծռերի» գործով դատական նիստն այսօր հենց սկզբից ընդմիջվեց ամբաստանյալ Կարո Եղնուկյանի վատ ինքնազգացողության պատճառով:

Դատարանը նրա համար շտապօգնություն հրավիրեց: Դատարան հրավիրված բժիշկներն արձանագրեցին՝ Եղնուկյանի արյան ճնշումը բարձր է՝ 170/90: Թեեւ Եղնուկյանը պնդեց, որ ի վիճակի է նիստին մասնակցել, բայց պաշտպանական կողմը՝ հանրային պաշտպան Անուշ Մխիթարյանը միջնորդեց դատական նիստը հետաձգել: Հիշեցնենք, որ նախորդ նիստին Եղնուկյանի պաշտպանը՝ Տիգրան Հայրապետյանը, լքել էր նիստերի դահլիճը, իսկ այսօր չէր ներկայացել դատարան:

Անուշ Մխիթարյանն այսօր միջնորդեց դատարանին հաջորդ դատական նիստի մասին ծանուցել պաշտպաններին, եթե նրանք կրկին չներկայանան, հանրային պաշտպանները շարունակեն պաշտպանությունը: Այսօր դատական նիստին չէին ներկայացել նաեւ այս գործով փաստաբաններ Արա Ղարագյոզյանն ու Արայիկ Պապիկյանը: Հաջորդ դատական նիստը նշանակվեց մարտի 15-ին:

Հիշեցնենք, որ Կարո Եղնուկյանը բերման է ենթարկվել 2016թ. հուլիսի 19-ի լույս 20-ի գիշերը, ապա կալանավորվել է: Եղնուկյանին մեղադրում են «Սասնա ծռեր» խմբի կողմից պատանդներին պահելուն օժանդակելու (38-218 հոդված) ու զավթած շենքերը և շինությունները պահելուն օժանդակելու (38-219 հոդված) մեջ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031