Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչինչ չէր խանգարում մեզ, գործնական քայլերի դիմելու և հասնելու սումգայիթյան ոճրագործությունը կատարողների դատապարտմանը. Հայկ Խանումյան

Մարտ 01,2018 13:04

Սումգայիթյան դեպքերը համապատասխանում են ցեղասպանության սահմանման բոլոր կետերին: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արցախի խորհրդարանի պատգամավոր Հայկ Խանումյանը` հավելելով, որ փաստերը հստակ ներկայացվում են նաև ադրբեջանցիների վկայություններով:

‹‹Ամեն դեպքում գտնում եմ, որ պետք չէ կենտրոնանալ ցեղասպանություն բառը անընդհատ օգտագործելու և նման որակում տալու վրա, որովհետև դա բարդացնում է մեր խնդիրը: Հստակ դատավարման պրոցեսներ այն տարիներին ԽՍՀՄ-ում չեղան, սակայն ոչինչ չէր խանգարում մեզ` հետո արդեն գործնական քայլերի դիմելու և տարբեր միջոցներով հասնել ոճրագործությունը կատարողների դատապարտմանը` այդ թվում միջազգային հետախուզման միջոցով››,- նշեց Հայկ Խանումյանը:

Ըստ նրա, եթե ժամանակին Հայաստանի առաջին հանրապետությունը իր կարճատև գործունեության արդյունքում պատրաստ չեղավ Հայոց ցեղասպանությունը Թուրքիային և միջազգային հանրությանը ճանաչել տալու, և այսօր միակ մխիթարանքը այսպես ասած տարբեր պետությունների կողմից դատապարտող բանաձևերի ընդունումն է, ապա այժմ` սումգայիթյան ոճրագործությունից հետո` մի քանի տարի անց, ստեղծվել են երկու հայկական պետություններ և նրանց համար խնդիրը պետք է լինի կոնկրետ քայլերով հասնել ոճրագործների պատժմանը:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից հորինված Խոջալուի ցեղասպանությանը, ապա Հայկ Խանումյանի կարծիքով հայկական կողմից զգալի աշխատանք կատարվում է`ցույց տալու Ադրբեջանի զերծարարությունները. ‹‹Այսօր գլխավոր փաստարկը մնում են ադրբեջանցիների` այդ թվում Խոջալուի բնակիչների վկայությունները: Կարծում եմ, որ անհրաժեշտ ձևով օգտագործվում և բավականին հղումներ պարունակող պատասխաններ է տրվում հայկական կողմից` իրական փաստերը ներկայացնելու համար, հակառակ ադրբեջանական հստակ հիմքեր չպարունակող վկայությունների: Բացի այդ, ադրբեջանցի այն լրագրողները, ովքեր նկարագրել են կատարված խոշտանգումները, այժմ սպանված են ու դա ևս հզոր փաստարկ է հայկական կողմի համար, որը կարծում եմ այս կամ այն չափով օգտագործվում է››:

 

Դավիթ ԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031