Լրահոս
Օրվա լրահոսը

Պոլսահայ գործիչը Աթեշյանի պահանջով հրաժարական է տվել

Մարտ 01,2018 13:02

Պոլսի Գեդիկփաշայի հայկական Սուրբ Հովհաննես եկեղեցու հիմնադրամի ղեկավար Հարություն Շանլըն հրաժարական է տվել:

Այս մասին հայտնել է պոլսահայ համայնքային գործիչներից Կարո Գաբրիելյանը: Նա ֆեյսբուքյան էջում հրապարակել է Շանլըի հրաժարականի դիմումը, ինչպես նաև դիմումին հաջորդած պատրիարքության արձագանքը:

Հրաժարականի դիմումի մեջ Շանլըն հայտնել է, որ հիմնադրամի նախագահի պաշտոնը թողնում է Պոլսի հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի պահանջով:

Շանլըն նշել է, որ Աթեշյանն առանց հիմնավորման  Սուրբ Հովհաննես եկեղեցուց հեռացրել էր քահանային, իսկ երբ եկեղեցու խորհուրդը դիմել էր պատրիարքարան քահանային վերանշանակելու համար, Աթեշյանը տեղեկացրել էր, որ քահանան Սուրբ Հովհաննեսում նորից կստանձնի իր պարտականությունները, եթե հիմնադրամի նախագահը հրաժարական տա:

«Որպեսզի մեր եկեղեցում երկար տարիներ ծառայություն մատուցած հոգևորականն իմ պատճառով անարդարության զոհ չդառնա, մեր եկեղեցին ու հիմնադրամը պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանի կողմից անարդար վերաբերմունքին չարժանանա, ինչպես նաև հայ համայնքում իմ անձի պատճառով խռովություն և քաոս չառաջանա, հրաժարվում եմ հիմնադրամի գործադիր խորհրդի նախագահի պաշտոնից և խորհրդի անդամակցությունից»:

Կարո Գաբրիելյանի հրապարակած մյուս նամակը, մակագրված պատրիարքարանի լուսարարապետ Թաթուլ ծայրագույն վարդապետ Անուշյանի կողմից, ուղղված է Գետիկփաշայի Սուրբ Հովհաննես եկեղեցու խորհրդին: Նամակում հաղորդվում է, որ նախորդ՝ փետրվարի 22-ի պաշտոնագիրն անվավեր է, և տեր Զավեն քահանա Բչաքչյանը մարտի 1-ից կվերահաստատվի իր  պաշտոնում և կշարունակի ծառայությունը Սուրբ Հովհաննես եկեղեցում:

Ստորև ներկայացված են Հարություն Շանլըի հրաժարականի դիմումը և պատրիարքարանի լուսարարապետի նամակը:

Աղբյուր`    Ermenihaber.am

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հավատացյալ says:

    Թուրքական իշխանությունների դրածո Աթեշյանն սկսեց իր կադրային ջարդը, նա արդեն իր մարդկանց է տեղավորելու առանցքային տեղերում, որոնցից կախված կլինի Պոլսիո պատրիարքի հետագա ընտրության ժամանակ իր քվեները ապահովելը: Իսկ Մայր Աթոռը այս հարցում խոր քուն է մտել: Այս պասիվությունից կարելի է ենթադրել, որ Աթեշյանն իրենց էլ է ձեռնտու: Եթե այդպես չէ, ապա ինչն է խանգարում պոլսահայ համայնքի կողմից անընդունելի Աթեշյանին կարգալույծ անել` այսքան ջուր պղտորելու և ընտրված տեղապահ Գարեգին արքեպիկոպոս Բեկչյանին փաստացի վտարելու համար: Դրա փոխարեն մեր կաթողիկոսը խեղճուկրակ “անհնազանդներին” կարգալույծ անելու մեծ վարպետ է դարձել: Այս պահին մեր հոգևոր կյանքոմ Պոլսիո պատրիարքի ընտրությունը թերևս ամենակարևոր հարցն է և այստեղ է վճռականություն պահանջվում: Թե չէ Աթեշյանի նմանին հորդորներով ոչինչ չես համոզի, նրան միայն պատժելը կազդի:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031