Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես միայն ՀՀ քաղաքացի եմ 2011 դեկտեմբերի 2-ից». Արմեն Սարգսյան

Մարտ 01,2018 12:44

ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին այսօր ԱԺ նիստում հարց ուղղեց «ԵԼՔ» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը: «Երբ է դադարեցվել ձեր՝ Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունը»,-հետաքրքրվեց նա:

Արմեն Սարգսյանը պատասխանեց. «Ճիշտ եք՝ կարեւոր է, թե ես երբ եմ դիմել՝ Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից հրաժարվելու համար: Ես ՀՀ քաղաքացի լինելով՝ դիմել եմ Բրիտանիայում մշտական կեցության եւ քաղաքացիության համար 2000թ.-ին: Կարծում եմ՝ կրկնակի քաղաքացիության ինստիտուտը մեր ազգի հետ կապված իրական ցավալի երեւույթ է: Ես միայն ՀՀ քաղաքացի եմ 2011 դեկտեմբերի 2-ից: Իմ կողմից տրվել են բոլոր պահանջվելիք փաստաթղթերը»:

«ԵԼՔ»-ի մյուս պատգամավոր Մանե Թանդիլյանը շարունակեց գործընկերոջ հարցը. «Արդյոք այդքան բա՞րդ էր հրապարակել այդ տեղեկանքը»: Արմեն Սարգսյանը պատասխանեց. «Կրկնում եմ՝ ինչ փաստաթուղթ պահանջվել է, ներկայացրել եմ»:

Մանե Թանդիլյանն այնուհետեւ հարցրեց. «Դուք միակ թեկնածուն եք, այսինքն՝ ընտրություն չէ սա: Ձեզ սա չի՞ մտահոգում, որ ոչ թե ընտրվում եք, այլ նշանակվում՝ ՀՀԿ-ի կողմից»: Արմեն Սարգսյանն արձագանքեց. «Սահմանադրությունը ես չեմ գրել: Հարցն ինձ չպետք է ուղղվի: Ինձ չէ ուղղված նաեւ հարցը, թե ինչու եմ միայն ես հանդես գալիս որպես թեկնածու: Եթե ընտրվեմ ուրախությամբ կշարունակեմ գործակցել Արտակ Զեյնալյանի հետ»:

Արմեն Սարգսյանը նաեւ հայտնեց, որ չի պատրաստվում որեւէ կուսակցության անդամ դառնալ. «Ես ՀՀԿ անդամ չեմ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031