Լրահոս
Օրվա լրահոսը

Արև Սամուելյան. «Միգուցե գանձագողին չորակե՞նք որպես լավագույն մասնագետ». «168 ժամ»

Մարտ 01,2018 12:32

Դեռևս անցյալ տարեվերջին «168 ժամը» ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի բնակիչ Սևակ Սաֆարյանի ահազանգի հետքերով անդրադարձ էր կատարել վերջինիս կողմից Սյունիքի մարզի ուրարտական ժամանակաշրջանից մեր օրեր հասած, Քրիստոսից առաջ 8-6-րդ դարերին թվագրված եզակի արժեք ունեցող արտեֆակտների հետ առնչություն ունեցող խնդրին, որոնք ընդհանուր հաշվարկով կշռում էին մոտավորապես 130 կգ՝ մոտ 200 օրինակ գտածո։

Քաղաքացի Ս. Սաֆարյանի հայտնած տեղեկության համաձայն գտածոները Ոստիկանության ներկայացուցիչների և այլ ականատեսների ներկայությամբ հանձնվել են ՀՀ Մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի կողմից Սյունիքի մարզ գործուղված՝ Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի փոխտնօրեն Հակոբ Սիմոնյանին։ Միաժամանակ քաղաքացի Ս. Սաֆարյանը տեղեկացնում էր, որ ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը, նույն գերատեսչության ենթակայությամբ գործող Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի փոխտնօրեն Հակոբ Սիմոնյանի հետ, խաբել են իրեն, որի առնչությամբ ինքը պատրաստվում է դատական կարգով վիճարկել խախտված իրավունքները։

Ուսումնասիրելով խնդրահարույց թեման՝ հայտնաբերեցինք մի իրականություն, որին ի սկզբանե չէր անդրադարձել բողոքող կողմ հանդիսացող վերոհիշյալ քաղաքացին՝ Ս. Սաֆարյանը։ Պարզվում է՝ վերջինիս կողմից հայտնաբերված գտածոներից անհետացել են կարևորագույն պատմագիտական նշանակություն ունեցող 15-16 կտոր արտեֆակտներ, որոնց գոյության վայրի մասին, պարզվում է, դրանց հետ առնչություն ունեցող որևէ մեկը տեղյակ չէ։

Անհետացած գտածոների թեմայով հաջողվեց հարցեր ուղղել նաև մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանին:

– Տիկին Սամուելյան, իմ հարցը վերաբերում է Սյունիքի մարզի Կապան համայնքում հայտնաբերված ուրարտական ժամանակաշրջանին պատկանող  արտեֆակտների  ճակատագրին, որոշ տվյալների համաձայն՝ 130 կգ կշոող գտածոներին, որից, ըստ հանրապետության լավագույն մասնագետների հավաստման, անհետացել են հատկապես պատմագիտական կարևորագույն նշանակություն ունեցող 15-16 կտոր նմուշներ։ Դուք տեղյա՞կ եք՝ ո՞ւր են դրանք անհետացել, ի՞նչ ճանապարհով են անհետացել և, ընդհանրապես, ի՞նչ քայլեր եք նախատեսում իրականացնել այս ուղղությամբ։

– Ուրախ եմ, որ բարձրաձայնում եք այն հարցը, որը գրավոր ուղարկել էիք մեզ, և մենք գրավոր պատասխանել էինք ձեր բոլոր հարցերին…

– Սպառիչ պատասխաններ չէինք ստացել, տիկին Սամուելյան։

– Մենք ձեզ ուղարկած նամակին կցել էինք նաև ստացման-հանձնման ակտի փաստաթուղթը, թե որտե՞ղ են գտնվում այդ բոլոր մշակութային արժեքները, որոնք որ գանձագողի ձեռքից առգրավվել են և հանձնվել մեր գիտահետազոտական կենտրոնին, որտեղ և նրանք բոլորը գտնվում են։ Հրավիրում ենք ձեզ դիտելու, ուսումնասիրելու, արձագանքելու, արձանագրելու, եթե ձեզ հետաքրքիր է։ Եվ նաև փոխադարձ կուզենայի իմանալ  լավագույն  մասնագետների հնչեցրած մեղադրանքների մասին՝ կամ ներկայացնեք կոնկրետ փաստեր, կամ պարզապես միգուցե գանձագողին չորակե՞նք որպես լավագույն մասնագետ։

Նվարդ ՄԱՆՎԵԼՅԱՆ

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031